Վանաձորում այսօր՝ հունիսի 8-ի երեկոյան վիճաբանության ժամանակ դանակահարված երեք երիտասարդներից երկուսի վիճակը ծանր է, մեկի վիճակը ծանր կայուն: NEWS.am-ին Վանաձորի հիվանդանոցից տեղեկացրին, որ երիտասարդներից երկուսին այս պահին վիրահատում են, իսկ մյուս երիտասարդին, որն ունի կրծքավանդակի վնասվածքներ, կատարվել է թոքի դրենաժավորում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր երեկոյան Վանաձորի երկաթուղայիների այգում գտնվող բիլիարդանոցի մոտից երեք երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով՝ վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ։
Երիտասարդների ինքնությունը պարզվում է:
Մեր տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից։ Այլ մանրամասներ չեն նշել։ Նշված միջադեպով կատարվում է քննություն։ Համապատասխան գործողություններ են ձեռնարկվում հանգամանքները պարզելու ուղղությամբ։




























