«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Արցախի իշխանություններն արդեն իսկ քաղաքական որոշում են կայացրել, ըստ որի՝ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչեւ 2020 թվականը։
Հիշեցնենք, որ Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է եկող տարի ամռանը, որից հետո եթե Արցախում նախագահական ընտրություններ տեղի ունենան, ապա գործող նախագահը դրանց չի կարող մասնակցել։
Սակայն Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունները որոշել են, որ հայկական երկրորդ պետության Սահմանադրությունը եւս պետք է առաջիկայում փոխվի: Դրանով նախատեսվելու Է, որ Արցախը նույնպես նախագահական կառավարումից անցում կկատարի խորհրդարանականի։ Կառավարման կարգը պետք է գործի 2020 թվականից՝ Արցախի հաջորդ գումարման խորհրդարանի ձեւավորվելուց հետո։
Այսինքն՝ ԼՂՀ նոր Սահմանադրությամբ հատուկ կսահմանվի, որ գործող նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր խորհրդարանի կազմավորվելը, այն է՝ 2020 թվականի ամառը։ Այսպես կլուծվի նաեւ Արցախի կայունության հարցը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























