Վանաձորում, հունիսի 8-ին, տեղի ունեցած դանակահարության փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախօրեին ժամը 19.45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 25-ամյա Վահագն Արմենի Թորոսյանը: Նա  ճանաչվել է տուժող, սակայն դեղորայքի ազդեցության ներքո գտնվելու պատճառով հնարավոր չի եղել նրան հարցաքննել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կազմվել է հանցագործության բացահայտման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, կատարվում են լայնածավալ քննչական եւ դատավարական գործողություններ` երիտասարդի ծանր մարմնական վնաս ստանալու հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարածի անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի Բազումի բաժնի տարածքում հունիսի 8-ին  տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետեւանքով  դանակահարվել է Վանաձորի 25-ամյա բնակիչ Վահագն Թորոսյանը: Պարզվել է, որ տուժածը դանակահարվել է Վանաձորի Երեւանյան 90 շենքի հարեւանությամբ գտնվող խանութի մոտակայքում՝ վիճաբանության ընթացքում: Թե ինչ հանգամանքներում ու ովքեր են դանակահարել երիտասարդին, դեռեւս պարզ չէ:

Դանակահարված երիտասարդը կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ :  Երիտասարդին ժամը 16:25-ի սահմանում հիվանդանոց են տեղափոխել հարազատները: Տուժածի վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Բժշկական կենտրոնում ավարտվել են տուժածի վերջնական ախտորոշման համար անրաժեշտ հետազոտությունները, ինչի արդյունքում պարզվել է, որ բարեբախտաբար, թոքի ու սրտի երիտասարդը չի ստացել: Տուժածը դեռեւս գտնվում է կայուն ծանր վիճակում, Երեւան տեղափոխելու անհրաժեշտոյթուն չկա, մի քանի օր կշարունակի ստացիոնար բուժում անցել ու գտնվել Վանաձորի բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության տակ: