Հայաստանյան բանկերի միջազգային վարկային վարկանիշերը կայուն են մնում: Այս մասին հունիսի 9-ին՝ Fitch Ratings գիտաժողովի բացմանը, լրագրողներին ասել է Հայաստանի ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս 2-3 բանկ կհրապարակեն իրենց վարկանիշերը: Հիմնականում դրանք բարելավվում են: Միջազգային վարկանիշեր ունի արդեն Հայաստանյան բանկերի մեծ մասը: Որոշները՝ Fitch-ից, մյուսները՝ Moody’s-ից: Իսկ 12 բանկ էլ արդեն միջազգային շուկայում արժեթղթեր են թողարկում: «Այդ ամենը բանկերին թույլ է տալիս միջոցներ գրավել ավելի շահավետ պայմաններով՝ ունենալով ներդրողների վստահությունը: Նպատակներից մեկն էլ տեղական արժույթով  միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների համար արժեթղթեր թողարկելն է»,- ասել է Երիցյանը: