Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Բացի այդ, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից։
Նշենք, որ նրանց փոխարեն այդ պաշտոնում նոր մարդիկ չեն նշանակվի, քանի որ այդ հաստիքները կրճատվել են:





























