Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Թումանյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Լեւոն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ թիվ 21 երթուղու միկրոավտոբուսում մի տղամարդու վերնաշապիկի գրպանից գողացել է գումար:
Ձեռնարված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 78-ամյա Հակոբ Հ.-ն է, ով հրավիրվել է բաժին եւ տվել հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:




























