Վարկային վարկանիշերը ընկերություններին հնարավորություն են բացում դեպի ֆինանսական շուկաներ: Այս մասին հունիսի 9-ին՝ Fitch Ratings գիտաժողովի բացմանը, լրագրողներին ասել է Nasdaq OMX Armenia բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
Նրա խոսքով՝ միջազգային ներդրողներին ավելի հեշտ է հույս դնել ճանաչված գործակալությունների վարկանիշերի վրա, քան ինքնուրույն զրոյից հետազոտել պոտենցիալ գործընկերոջը: Վարկային վարկանիշ ստանալու համար պետք է համապատասխանել թափանցիկության չափանիշներին. պարբերաբար հրապարակել տվյալներ, վարկային ընկերությունների մասնագետներին ուսումնասիրության հնարավորություններ ապահովել: «Սակայն դիա դիմաց կարելի է նվաճել ներդրողների վստահությունը, որը միջազգային վարկանիշ է տալիս»,- ասել է Սարոյանը:



























