Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասից բերման են ենթարկել 34-ամյա Վարդան Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ եւ անձեռոցիկի մեջ փաթաթված դեղնականաչավուն կանեփանման բույսի չորացված-մանրացված զանգված:
Վարդան Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը քաղել է Դիլիջանի «Ջրհողեր» կոչվող թաղամասի վերջնամասից, ապա մանրացրել եւ չորացրել է հետագայում օգտագործելու համար:
Նշանակվել է դատատոքսիկաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























