Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Զավարյան փողոցի խաչմերուկում ՃՈ ծառայողներին է մոտեցել 46-ամյա Լյուբով Պ.-ն եւ հայտնել, որ թիվ 44 երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է նույնականացման քարտ, վարորդական իրավունքի վկայական, սոց. քարտ, այցեքարտեր եւ մոտ 65.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Ամիրյան փողոցի թիվ 2 հասցեից բերման են ենթարկել 39-ամյա Վահան Դ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:




























