Հունիսի 13-ին ժամը 12:00-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ առաջարկը Կառավարությանն է:

Նստաշրջանի շրջանառվող նախնական տարբերակում ընդգրկված էին մի շարք միջազգային պայմանագրեր, որոնք հանվեցին օրակարգից՝ Սահմանադրական դատարանի որոշման բացակայության պարզաբանմամբ: Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հնարավոր է մինչեւ երկուշաբթի լրացումներ անեն՝ քվեարկության հարցերով:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին օրն է: