ՀՀ կառավարության աշխատակազմը կհրաժարվի 15 մեքենայից եւ 3 միավոր այլ տեխնիկայից: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 9-ին Կառավարության նիստում: Այդ մեքենաների թվում են 1 Toyota Land Crouser, 1 Mercedes-Benz 500, 1 Mercedes 124., մյուսները՝ ԳԱԶ-3110 եւ 3102 եւ ՎԱԶ 21099 ու 2115: Այդ մեքենաներից ամենանորը 2007-ի արտադրության է, իսկ Mercedez Benz-ը կարելի է թանգարանային համարել՝ 1982-ի արտադրության:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր կրճատել պետական ապարատի ծախսերը եւ օպտիմալացնել հաստիքները: Մայիսի 19-ին Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր պետական ավտոպարկը 797 մեքենայով կրճատելու մասին:




























