Դավիթաշենում կվերանորոգեն դեպի Աշտարակի մայրուղի տանող ապագա ճանապարհի առաջին հատվածը: Այս մասին որոշումը ընդունել են Հայաստանի Կառավարության հունիսի 9-ի նիստի ժամանակ:

Այդ նպատակների համար հատկացվելու է 56.6 մլն դրամ ՝ մայրաքաղաքում պետունեցվածքի սեփականաշնորհումից ստացված միջոցներից: Այդ միջոցներով վերանորոգվելու է Տիգրան Պետրոսյանի փողոցի վերջից սկսվող ճանապարհի հատվածը (որը սկսվել է խորհրդային տարիներին որպես Աշտարակյան մայրուղի տանող ճանապարհ ու անավարտ մնացել ԽՍՀՄ փլուզումից հետո):

Հիշեցնենք, որ շինարարության վերսկսումը նախատեսված է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով, քաղաքը շրջանցող մայրուղու նախագծի շրջանակում: