Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 9-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 9-ը:
Բացահայտվել է գողության եւ խարդախության` 3-ական, յուրացման եւ ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 եւ մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























