Հայաստանի տարածքն անցած Գատիբա Ալեքպերովան մինչ այդ մի քանի անգամ հեռացել է տնից եւ կորել է: azvision.az-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Գատիբայի մայրը` Քյուբրա Ալեքպերովան:
«Իմ աղջիկը հոգեկան հիվանդ է: Պետությունը նրան անվճար դեղերով չի ապահովել: Նա չի կարող ապրել առանց այդ դեղերի: Եթե այդ դեղերը չի ընդունում, դատողությունը կորցնում է», – պատմել է Քյուբրա Ալեքպերովան:
Նրա խոսքով, հարազատները մի քանի օր փնտրել են Գատիբային եւ միայն հարեւաններից են իմացել, որ նա անցել է Հայաստանի տարածք:
«Ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե նա ինչպես կարող էր անցնել սահմանը: Բայց մինչ այդ Գատիբան մի քանի անգամ հեռացել է տնից: Անցյալ անգամ նրան Բաքվում էին գտել: Ես շատ եմ անհանգստանում աղջկաս համար: Պետական մարմիններին խնդրում եմ նպաստել նրա վերադարձին», – ասում է Քյուբրա Ալեքպերովան:





























