Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի նոր հանդիպում դեռ նշանակված չէ: Այս մասին Կառավարության հունիսի 9-ի նիստից հետո լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Այն հարցին, թե ինչը կարող է խանգարել այդ հանդիպմանը՝ նա պատասխանել է «Գիտեք, ես չեմ ուզում ենթադրություններով խոսել: Եթե հանդիպումը կայանա, ուրեմն կկայանա, իսկ եթե ոչ՝ ուրեմն ոչ»:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Սարգսյանն ու Ալիեւը հանդիպել են մայիսի 16-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումների շրջանակում ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Առլեմ Դեզիրի մասնակցությամբ:





























