Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան հայտնվել է առնվազն տարօրինակ դրության մեջ: Այս մասին Կառավարության հունիսի 9-ի նիստից հետո լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով այն պայմաններում, երբ մասնակիցը ընդունում է իր մեղսակցությունը, իսկ հանցագործը՝ հերքում, վերջինի վարքագիծը դառնում է առնվազն տարօրինակ: Իսկ երբ լրագրողները խնդրեցին մեկնաբանել Թուրքիայի նախագահ Էրդողանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ուղղած նամակը, որում նա ափսոսանք է հայտնել Գերմանիայի խորհրդարանի կողմից բանաձեւի ընդունման կապակցությամբ՝ Շավարշ Քոչարյանը նկատեց « Չէի ցանկանա մեկնաբանել, բայց դա պարզապես նշանակում է, որ ոչ միայն Ստամբուլում, այլեւ այլ վայրերում հայերի վրա մեծ ճնշում է գործադրվում»:





























