Ժամանակին հայերի տեղահանությունը ճիշտ որոշում է եղել, եթե դրա կարիքը հիմա լիներ, հիմա էլ կարվի։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին։

Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին քննադատել է Գերմանիայի կայացրած որոշումը՝  պնդելով, որ ոչ թե թուրքերն են հայերին կոտորել, այլ հայերը՝ թուրքերին։

«Եթե այն ժամանակ տեղահանության որոշումը կայացված չլիներ, հիմա թուրք ազգը գոյություն չէր ունենա։ Տեղահանությունը ճիշտ որոշում էր, եթե այսօր էլ պետք լինի, այսօր էլ կարվի»,–ասել է Եվրամիություն մտնել ցանկացող Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդը։