ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ նորածնի առքն ու վաճառքն իրականացվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ինչը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 8-ին ձերբակալվել են Երեւանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Անտոնյանն ու բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը:
Ձեռնարկվում են քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ դեպքին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչուհին Տափերականի բնակչուհուն է վաճառել իր 1 ամսական երեխային։
Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Արուճի բնակիչներից մեկը, իր երեխային վաճառելու մեջ կասկածվողը Ա. Կ.-ն է, որն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, ունի 3 երեխա։ Կնոջ համագյուղացու խոսքով՝ գյուղում շշուկներ են պտտվում, որ Ա. Կ.-ն նման քայլի է գնացել, որեսզի փող վաստակի ու կարողանա ահել իր մյուս երեխաներին։
Այս տարվա ապրիլի 9-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը Ա. Կ.-ն ծննդաբերել է աղջիկ երեխա, ոից հետո Երևան քաղաքի Աջանփյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի բնակչուհի, 57-ամյա Գոհարիկ Խ.-ի միջոցով իր նորածնին վաճառել է 5 հազար ԱՄՆ դոլարով՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի, 37-ամյա Ք. Կ.-ին: 3 հազար դոլարը Ք. Կ.-ն տվել է երեխայի մորը, իսկ 2 հազարը՝ միջնորդին՝ Գոհարիկ Խ.-ին: Վերջինս աշխատում է «Արամյանց» բժշկական կենտրոնում որպես բուժքույր:




























