ԼՂՀ Ազգային ժողովի «Ազգային վերածնունդ» կուսակցության խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Այսօր հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեցի տուն: Շնորհակալություն բոլոր նրանց, որոնք այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ, բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, գործիչներին եւ քաղաքացիներին, որոնք դատապարտեցին միջադեպը: Շնորհակալություն բոլոր ընկերներին՝ հոգատարության համար: Շնորհակալություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բժիշկներին եւ բուժանձնակազմին` բարձրորակ սպասարկման համար»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առեւանգելը/ հիման վրա։





























