Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանի գործին ես միջամտել չեմ կարող: Այս մասին հունիսի 9-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողերին ասել է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նա նշել է, որ ծանոթ է պատգամավորի ծեծի գործով արված հրապարակային հայտարարություններին, սակայն դրանց ոչինչ չի կարող ավելացնել: Ի պատասխան հարցին, թե չկա ռիսկ, որ ծեծը՝ որպես հարց լուծելու միջոց, կարող է ամրապնդվել Հայաստանում, օմբուդսմենը պատասխանեց, որ բռնության հետ կապված ցանկացած միջադեպ պետք է դատապարտվի, պետք է նախնարգելիչ միջոցներ ձեռնարկվեն: «Հայաստանում նման դեպքերը օմբուդսմենի ուշադրության կենտրոնում են մնում»,- ասել է Թաթոյանը: