Նորածնի առք ու վաճառքի կասկածանքով ձերբակալված բժշկուհին՝ Կարինե Անտոնյանը, աշխատում է Երեւանի Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
«Կարինե Անտոնյանն է ընդունել ծնունդը»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը՝ նշելով, որ առք ու վաճառքի հետ բժշկուհին որեւէ առնչություն չունի:
Այլ մանրամասներ բժշկական կենտրոնից չհայտնեցին՝ նշելով, որ քննություն է ընթանում:
Նշենք, որ այս գործի շրջանակում ձերբակալվել են նաեւ «Արամյանց» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ Գոհարիկ Խաչատրյանին:
Երեք կանայք ստորագրությամբ ազատ են արձակվել: Նախաքննությունը շարունակվում է:




























