ՀՀ կառավարությունը հերթական անգամ փոխհատուցել է Հայրենական պատերազմի վետերանների՝ ԱՊՀ երկրներ թռիչքների տոմսի գումարը: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 9-ին Կառավարության նիստում:
7.8 մլն դրամի չափով փոխհատուցումը կփոխանցվի «Սիբիր» ավիաընկերության հաշվեհամարին Հայրենական պատերազմի վետերանների անվճար կամ զեղչով տրամադրված տոմսերի համար (2015-ի 4-րդ եռամսյակում եւ 2016-ի 1-ին եռամսյակում):




























