ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր՝ հունիսի 9-ին, ընդունել է Բելգիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությանը, որի կազմում ընգրկված էին այդ երկրի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնաթող զինվորականներ:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեց բանախոսություն «Հայաստանի Հանրապետության շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրը խորագրով»: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջեւ ծառացած ռազմական սպառնալիքներին եւ դրանց դիմագրավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած պաշտպանական քաղաքականությանն ու իրականացվող ռազմավարությանը: