Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու հետ կապված ես այս պահին իրավական հիմք չունեմ նման պնդում անելու, որովհետեւ այն գործերը, որոնց վերաբերյալ հետաքրքրվում եք, դեռեւս քննության փուլում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, կառավարությունում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրվունքների պաշտպան Արման Աթոյանը:
«Բոլոր հարցերով ուսումնասիրություններ կատարում ենք, քննարկումներ են ընթանում: Առանձին գործեր կային, որոնց քննության ընթացքին շարունակում ենք հետեւել»,-ասաց նա:
Անդրադառնալով ՄԻՊ-ի գործունեության կաշկանդված լինելու վերաբերյալ դիտարկմանը՝ Արման Աթոյանն արձագանքեց. «Դա ձեր դիրքորոշումն է, ես որեւէ կաշկանդվածություն չունեմ, բայց ես ունեմ իմ կոնկրետ կարգավիճակը. ՄԻՊ-ը գործում է իր իրավունքների սահմաններում, օրենքը կարգավորում է կոնկրետ լիազորություններ, եւ ես այդ դիրքերից եմ հանդես գալիս: ՄԻՊ-ի մասին օրենքը մի քանի դրույթներով ուղղակիորեն արգելում է ՄԻՊ-ին որեւէ հայտարարություն անել, որոնցով ընթանում է դատական վարույթ»:





























