Հայաստանի իշխանությունները բյուջեն օգտագործում են իրենց հավատարիմ «բազեներ» բազմացնելու համար: Այս մասին հունիսի 9-ին ԱԺ-ում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ներկայացնելով խմբակցության գնահատականը 2015-ի բյուջեի կատարողականի մասին զեկույցի վերաաբերյալ:

Նրա խոսքով, ներդրումային անկման ֆոնին իշխանությունները ավելի լավ բան չեն գտել, քան բյուջեի ծախսերը 109 մլրդ դրամով բարձրացնելը ու պակասորդը 1.9 տոկոսից 4.8 տոկոսի հասցնելը: «Գուցե՞ այդ ծախսերը ուղղված են տնտեսական ենթակառուցվածքներին կամ նորարարություններին կամ ժամանակակից սպառազինումների ստեղծմա՞նը: Ո՛չ: Այդ ամենը հիմնականում կառավարչական ծախսեր են դպրոցներում ու ինստիտուտներում՝ իշխանություններին հավատարիմ երիտասարդ «բազեներ» դաստիարակելու նպատակով» - ասել է Զուրաբյանը: