Ազգային ժողովում հունիսի 9-ին ավարտվել է 2015-ի պետբյուջեի կատարողական հաշվետվությունը:

Հաշվետվությունը քննադատել է ընդդիմությունը, որը հայտարարել էր, որ բյուջեն չի լուծում բնակչության սոցիալական խնդիրները: Մի շարք տնտեսագետ պատգամավորներ հայտնեցին, որ Կառավարությունը եւ ԿԲ-ն սխալ տնտեսական քաղաքականություն են վարում, որը կաղապարում է տնտեսական զարգացումն ու հարկահավաքությունը: Միաժամանակ Կառավարության ներկայացուցիչները հայտնեցին, որ տնտեսական եւ ֆինանսական օրենսդրության բարեփոխումները, ինչպես նաեւ թափանցիկ հարկային եւ մաքսային ընթացակարգերի բարեփոխումներն արդեն սկսվել են եւ հաջողությամբ են ընթանում:

Հիշեցնենք, որ 2015-ի արդյունքում փաստացի եկամուտները կազմել են 1167.7 մլրդ դրամ կամ ճշգրտված պլանի 93.5 տոկոսը: