Ազգային ժողովում  հունիսի 9-ի լիագումար նիստում սկսվել է նոր Հարկային օրենսգրքի քննարկումը:
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց, որ փաստաթուղթն ավելի քան մեկ տարի քննարկվել է շահագրգիռ կառույցների հետ՝ ձեռներեցների, բիզնեսի, փորձագետների: Օրենսդրության  հիմնական ռազմավարությունը հարկային դրույքների միասնական տրամաբանությունն ու քաղաքականությունն է, վարչարարությունը, երկարաժամկետ տնտեսական աճի համար պայմաններ ստեղծելը: ՀՕ նախագծի քննարկումը պլանավորվում է շարունակել հունիսի 13-ի արտահերթ նիստում: