«Համախմբում» կուսակցությունը պետք է հասնի իշխանափոխության: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման համաժողովին ասել է «Համախմբում» կուսակցության հիմնադիր Վարդան Օսկանյանը, որը նույնպես ներկա էր համաժողովին:
«Մեր առջեւ օրեցօր ծառանում են լրջագույն մարտահրավերներ, երկրում տիրող իրավիճակը դեպի վատն է գնում։ Մեր կուսակցությունը որոշել է այդ մարտահրավերներին ձեռնոց նետել: «Համախմբումը» երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու նպատակ է հետապնդում: Մեր նպատակն է այլընտրանք լինել այսօր իրեն սպառած իշխող քաղաքական ուժին»,- ասել է Վարդան Օսկանյանը:





























