Հարկային օրենսգրքում կազատականացնեն եկամտահարկի բազայից պահումը անձնակազմի վերապատրաստման եւ արտասահմանյան մարքեթինգի համար ծախսերի չափով: Այս մասին հունիսի 9-ին՝ խորհրդարանում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս, ասել է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
Եթե հիմա պահումի համար կան նորմեր, ապա օրենսգիրքը կառաջարկի շեղվել նրանցից: Արդյունքում ձեռնարկությունները խթան կունենա իրենց աշխատակիցների մասնագիտացման մեջ գումար ներդնելու եւ իրենց արտադրանքը արտաքին շուկաներում ներկայացնելու համար, ասել է Միրումյանը:



























