Հայաստանում անհատ ձեռներեցների համար եկամտահարկը կնվազի: Այս մասին հունիսի 9-ին՝ խորհրդարանում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս, ասել է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

24.4 եւ 26 տոկոսի փոխարեն կվճարեն 20 տոկոս: Այլ խոսքով՝ ասած՝ հարկը կհավասարվի շահութահարկի կորպորատիվ հարկի՝ հաշվի առնելով, որ մասնավոր բիզնեսը եւ ընկերությունները հաշվապահական հաշվառում են վարում նույն սկզբունքներով: