Հայաստանում առաջարկվում է բարձրացնել բենզինի եւ լիցքավորման գազի ակցիզային հարկը: Այդ մասին հունիսի 9-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով Հարկային օրենսգրքի նախագիծը:
1 տ բենզինի համար ներկայիս 120 հազար դրամից նախատեսվում է ակցիզը բարձրացնել մինչեւ 135 հազար (ընթացիկ փոխարժեքով մոտ 280 դոլար, խմբ.):
Լիցքավորման սեղմված գազի հարկն առաջարկվում է սահմանել 1 հազար խմ-ի համար հազար դրամ:
Հիշեցնենք, որ հարկային օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտնի 2018-ի հունվարի 1-ից:



























