Հայաստանում շահութաբաժնից հարկերի նոր համակարգ կառաջարկվի: Հունիսի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Եթե նախկինում ոչ ռեզիդենտները Հայաստանում շահութաբաժնից 10%-ի չափով եկամտահարկ էին վճարում, ապա հիմա այդ վճարումները կվերաձեւակերպվեն որպես շահութահարկ: Իսկ Հայաստանի ռեզիդենտների համար հարկը կկազմի 5%: