Bank of America-ի (BofA) վերլուծաբան Դեւիդ Հոները կարծում է, որ ռուբլու փոխարժեքի համար լավ ժամանակներն ավարտվում են եւ ժամանակն է կրճատել ռուբլով ակտիվների դիրքերը:

Bloomberg-ի հարցմանը մասնակցած տնտեսագետների կեսը կարծում է, որ Ռուսաստանի բանկը հունիսի 10-ի նիստում առանցքային դրույքաչափը կնվազեցնի 10 կետով:

Ըստ Gazeta-ի, ռուսաստանցի բազմաթիվ փորձագետներ նույնպես կարգավորող մարմնին կոչ են անում նվազեցնել գործող 11%-ի առանցքային դրույքաչափը: Սակայն ԿԲ-ի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հազիվ թե հետեւի այդ խորհուրդներին եւ, ամենայն հավանականությամբ, կարգավորող մարմինը կպահպանի դրույքաչափը, քանի որ գլխավոր խնդիրը մնում է մինչեւ 2017 թվականի ավարտը գնաճը նվազեցնել մինչեւ 4%: