Նոր Հարկային օրենսգրքում չի արագացվելու տեխնոլոգիաների ձեռքբերման եկամտահարկից ամորտիզացիոն հանումը։ Հունիսի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Եկամտահարկից ամորտիզացիոն հանման վերանայումը կվերաբերի բացառապես շինություններին:
Ինչ վերաբերում է արտադրական տարածքներին, նոր տեխնոլոգիաներին, հաշվողական տեխնիկային, ապա այս դեպքում վերանայում չի նախատեսվում:
Նշենք, որ բիզնեսի ներկայացուցիչները բարձրացրել էին հանումն արագացնելու հարցը՝ եկամտահարկի բազայի նվազեցման եւ տեխնիկական միջոցների՝ ավելի հաճախակի թարմացման համար:



























