Օրերս ճանապարհային ոստիկանությունում կադրային զտումներ են տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի խումբ ճանապարհային ոստիկաններ ազատվել են աշխատանքից: Թեեւ մեր տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից, սակայն չեն նշել կոնկրետ պատճառը:
Լրատվական ծառայությունից հայտնել են, որ ինչպես մյուս ստորաբաժանումներում այնպես էլ ճանապարհային ոստիկանությունում կատարվող կադրային փոփոխությունները բարեփոխումների շրջանակում են, սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ ներքին անվտանգության ծառայության իրականացրած ստուգումների արդյունքում հայտնի է դարձել, որ նրանք խախտումներ են թույլ տվել, ինչի պատճառով էլ ազատվել են:





























