Վանաձորում հունիսի 8-ի երեկոյան դանակահարված երիտասարդները՝ 21-ամյա Մերուժան Եղյանն ու 19-ամյա Արշակ Պողոսյանը Լոռու մարզի Քարինջ համայնքից են, մոտ ընկերներ:

Տղաներից մեկի բարեկամը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ երկուսն էլ սովորում են Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում՝ հեռակա բաժնում: Նրանք հունիսի 8-ին  Վանաձորում են եղել՝ դասընթացները սկսելու կապակցությամբ:

Թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, հարազատները հստակ չգիտեն: Տղաներից մեկը՝ Մերուժանն այժմ գտնվում է Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում: Նրա հիվանդասենյակի մոտ հերթապահում են տեղի ոստիկանության աշխատակիցները:

Արշակի առողջական վիճակը ծանր է, նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Արշակ Պողոսյանը եւ Մերուժան Եղինյանը ճանաչվել են տուժող: