Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունիսի 8-ին  այս գյուղի 24-ամյա բնակիչը  վաղ առավոտյան  որսորդական հրացանով  ներխուժել է իր համագյուղացու տուն եւ  սպառնալիքներ հնչեցրել, ապա ծեծի ենթարկել տան անդամներից մեկին:

Պարզվել է, որ այս միջադեպից առաջ նրանք կեցաղային հացերի շուրջ վիճաբանել են, որից ժամեր անց  մյուս կողմը որոշել է որսորդական հրացանով վրեժխնդիր լինել: Հարձակման ենթարկված անձը դիմել է իրավապահներին, որոնք երիտասարդին բերման են ենթարկել: 

Պարզվել է, որ հրացանը ապօրինի է:  Հանգամանքները պարզվում են: