Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ նախորդ տարվա մայիսի 20-ին կրակոցներ արձակելու մեջ մեղադրվող Հենրիկ Ավագյանի մասով վարույթն առանձնացվել է, նախաքննությունը ավարտվել:
Այս մասին NEWS.am-ին ասաց Հենրիկ Ավագյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Հենրիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34-104-րդ հոդվածով եւ 235-րդ հովածի 1-ին մասով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմանում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում, հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:




























