Հայաստանում խոշոր ռեստորաններն ընդհանուր հարկային դաշտ կմտնեն: Հունիսի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Այն ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականից:
Լիցենզիոն վճարումից ընդհանուր հարկային ռեժիմի կանցնեն 300 ք.մ. եւ ավելի մակերեսով սրահ ունեցող ռեստորանները, ինչպես նաեւ 10-ից ավելի աշխատակից ունեցող ավտոտեխսպասարկման կայանները:



























