Օտարերկրացիների մեքենաները կազատվեն 10 հազար դրամի չափով (20 դոլարից քիչ ավելի - խմբ.) ճանապարհային տուրքից: Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Այն ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականից:
«Օտարերկրյա քաղաքացիները, որոնք Հայաստան կմտնեն իրենց մեքենայով, կազատվեն այդ հարկից: Կարծում եմ՝ դա կնպաստի Հայաստանում տուրիզմի զարգացմանը»,- հայտարարեց նա:




























