Հայաստանի կառավարությունը ստիպված եղավ հրաժարվել եկամտահարկի կտրուկ նվազումից: Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Այն ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականից:

Հարկային օրենսգրքի նախնական խմբագրման մեջ առաջարկ կար հավասարեցնել եկամտահարկն ու շահութահարկը (20%): Ամեն դեպքում, եկամտահարկի այդպիսի նվազեցումը (որը հիմա 24.4-ից 36% է կազմում) գանձարանին 54-61 մլրդ դրամ կարժենար (ընթացիկ փոխարժեքով՝ մինչեւ 128 մլն դոլար - խմբ.): Իհարկե, կարելի է առարկել, որ տնտեսության ակտիվացումն ավելի շատ շահույթ կբերի, բայց գոնե առաջիկա 3-4 տարիների ընթացքում դա դժվար է պատկերացնել:

Բացի այդ, հարկի նվազեցման հետ միասին առաջարկվում էր կրճատել արտոնությունների լայն շրջանակը: Բայց քանի որ դրանք հիմնականում սոցիալական բնույթ էին կրում, որոշվեց դա պահպանել, իսկ հարկը նախկինը թողնել: