Հարկային օրենսգրքով Հայաստանում հարկային կրկնավճարում որպես այդպիսին չի լինի: Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Այն ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականից:

Հարկերի վճարումները, միասնական հարկային հաշվարկի շնորհիվ, կպարզեցվեն:

Եթե հիմա շուրջ 50 տեսակի հարկային հաշվարկ է սահմանված (ըստ հարկատեսակի եւ ձեռնարկության կազմակերպական ձեւի), ապա 2018 թվականից դրանց կփոխարինի միասնական հարկային հաշվարկը: Այն ամբողջությամբ կկառավարի հարկատուն, եւ պետությունը չի կարողանա, առանց նրա համաձայնության, նրանից կանխավճար գանձել: