Հայաստանի Հարկային օրենսգրքում հարկային հաշվարկներում սխալների համար մի շարք տուգանքներ կչեղարկվեն: Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Այն ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականից:
Այսպես. կչեղարկվի թերահաշշված հարկի համար 10%-անոց տուգանքը:
Կչեղարկվի 50%-անոց տուգանքն այն դեպքերի համար, երբ հաշվետու ժամանակահատվածի փոխարեն ներկայացվում է նախորդող ժամանակահատվածներից մեկի հարկային բազան:
Կչեղարկվի նաեւ 20%-անոց տուգանքը գերահաշվված հարկային կորստի համար, եթե այդպիսի հաշվումը պետությանը վնաս չի ենթադրում: Տուգանքը կփոխարինվի 200 հազար դրամով, այն էլ՝ այն դեպքում, եթե ներկայացված հարկային կորուստը գերազանցի 1 մլն դրամը:




























