Մի շարք սարքերի եւ սարքավորումների ներկրման դեպքում ԱԱՀ-ի գանձումը կհետաձգեն մինչեւ ներկրման ամսվա հաջորդ ամսի 20-ը: Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Այն ուժի մեջ սպետք է մտնի 2018 թվականից:

Երկրում մի շարք սարքեր կան, որոնց վրա ներդրումային ծրագրերի մասով ԱԱՀ-ի տարկետումը եւ սահմանին ԱԱՀ-ի գանձումից ազատելու մասին օրենքը չի տարածվում:

Այդ սարքերի մի մասի վրա էլ կտարածվի նշված արտոնությունը՝ բիզնեսի շահերից ելնելով: