Իսրայելի բանակը հունիսի 10-ին Պաղեստինի բոլոր քաղաքացիների համար ժամանակավորապես մուտքի արգելք է սահմանել Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով: Այս մասին հայտնում է AFP-ն:

Նախօրեին հաղորդվում էր, որ իսրայելցի զինվորականները Թել Ավիվի ահաբեկչությունից հետո կասեցրել են Ռամադանի կապակցությամբ 83 հազար պաղեստինցիներին տրված մուտքի արտոնագրերի վավերականությունը:

«Կառավարության ցուցումների համաձայն եւ ներկա իրավիճակի գնահատմամբ՝ Գազայի հատվածից եւ Հորդանանի Արեւմտյան ափից պաղեստինցիների համար մուտքը կթույլատրվի միայն բժշկական եւ հումանիտար դեպքերում»,- ասել է բանակի ներկայացուցիչը գործակալությանը եւ հավելել, որ արգելքը գործում է մինչեւ կիրակի կեսգիշերը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին 2 պաղեստինցի Թել Ավիվում ինքնաձիգից կրակ էին բացել քաղաքաբնակների ու զբոսաշրջիկների շրջանում հայտնի «Սարոնա» շուկայի մոտ: Միջադեպից զոհվել էր 4 մարդ: