Չեչնիայի հանրապետության խորհրդարանը իր պաշտոնական կայքում հայտնել է Չեչնիայի ղեկավարի ընտրությունների անցկացման օրը:

«Չեչնայի հանրապետության ղեկավարի ընտրությունները կանցկացվեն 2016-ի սեպտեմբերի 18-ին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta-ն:

Նշում են, որ Չեչնիանի խորհրդարանի խոսնակ Մահոմեդ Դաուդովը վստահություն է հայտնել, որ հանրապետության ղեկավարի պաշտոնին կվերընտրվի Չեչնիայի գործող ղեկավար Ռամզան Քադիրովը: