Տավուշի մարզի Իջեւան քաղաքի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը փլուզվելու հետեւանքով  Աղստեւ գետն ընկած քաղաքացուն քիչ առաջ հայտնաբերել են մահացած: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Դիտավան գյուղի գյուղապետ Հակոբ Սարիբեկյանը:

Մահացածը դիտավան գյուղի բնակիչ 47-ամյա Վարուժան Գաբրիելյանն է, նա ամուսնացած է ունի երկու երեխա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 10-ին, ժամը 00.05-ի սահմաններում «Իջեւանի բետոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում գտնվող «Քարավարտ» ՍՊԸ ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի կողային (50սմ x մոտ 50մ) եւ դիմային (1մ x մոտ 8մ) պատվարները, ինչի հետեւանքով «Քարավարտ» ՍՊԸ-ի աշխատակից 47-ամյա Վ. Գ.-ն աշխատանքներ կատարելիս ընկել է Աղստեւ գետը:

Մինչ ժամը 02.43-ը փրկարարներն Աղստեւ գետի երկայնքով (դեպի Ազատամուտ գյուղ) մոտ 600 մետր իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը մթության պատճառով դադարեցվել է: