Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը քննիչի որոշմամբ դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը:
Էմիլ Բուդաղյանը նշեց, որ թեեւ Արա Բուդաղյանն արդեն ունի արդարցվածի կարգավիճակ, սակայն, սակայն, նրա դեռ ազատ չեն արձակել, սպասում են դատախազի որոշմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել, ապա կալանավորվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը:





























