Իշխանության հետ կոալիցիան չի փոխել ՀՅԴ-ին:  Այս մասին հունիսի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է  ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա համոզմամբ՝ հուշագիրն, ընդհակառակը, միջոց է ավելի արդյունավետ աշխատել փոփոխությունների ուղղությամբ, որոնք  կհանգեցնեն իրավիճակի շտկմանը եւ երկրում կյանքի բարելավմանը: «Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք ուզում են ամեն բան մեկնաբանել այլ լույսի ներքո, ուզում են ամեն բանի վրա դնել «նախկին ընդդիմություն» կնիքը: Բայց պետք է ուշադրություն դարձնել մեր աշխատանքի բովանդակային կողմին: Ինչպես նաեւ նրան, որ մեր սոցիալ-տնտեսական պահանջները նույնն են մնացել»,- ասել է Վարդանյանը: