ՀՅԴ-ն ակտիվորեն կմասնակցի տեղական ինքնակառավարման ընտրություններին: Այս մասին հունիսի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է  ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ կուսակցությունն արդեն հանդիպոմներ է սկսել տեղերում ընկերների հետ եւ նախընտրական ծրագիր է պատրաստում: Բոլոր խնդիրները, որոնք ՀՅԴ-ն բարձրացնում է համապետական մաստշտաբով, այն է՝ հայրենական արտադրության զարգացման անհրաժեշտություն, աշխատանքի տեղավորման համար հնարավորությունների ստեղծում, եկամուտների արդարացի բաշխում, կբարձրացվեն նաեւ տեղական մակարդակով:

Հիշեցնենք, որ աշնանը Գյումրիում եւ Վանաձորում պետք է կայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք կընթանան նոր Ընտրական օրենսգրքով: